Հռոմի պապը կոչ է արել եվրոպական երկրներին խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունները

Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել եվրոպական երկրներին լուծել տարաձայնությունները երկխոսության և փոխզիջման միջոցով։

Մեցում ելույթ ունենալով՝ պապը նշել է, որ մայրցամաքում զինված հակամարտություններին վերջ դնելու համար անհրաժեշտ են զիջումներ։

«Մարդկանց և պետությունների միջև հարաբերությունները գնալով ավելի անքաղաքակիրթ են դառնում։ Խոստման արժեքը մերժվում է։ Դրա փոխարեն մարդիկ պարծենում են ստով և խաբեությամբ», – ասել է նա։

Պապը կոչ է արել երկրներին համբերատար երկխոսություն վարել և պատրաստ լինել «հրաժարվել որոշ պահանջներից՝ հանուն խաղաղության ընդհանուր բարօրության»։

Leave a Comment