Հայաստանում բարելավվել է հանրային ներդրումների և ենթակառուցվածքների կառավարման համակարգը․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման և այդ գործընթացում կլիմայական գործոնների հաշվառման վերաբերյալ տեխնիկական աջակցության զեկույցը (PIMA և C-PIMA)։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ 2018 թվականի նախորդ գնահատումից հետո Հայաստանում արձանագրվել է առաջընթաց հանրային ներդրումների և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում։ Բարելավումներ կան նաև ներդրումային ծրագրերում կլիմայական գործոնների հաշվառման ուղղությամբ։

Զեկույցում նախանշվել են նաև հետագա անելիքները՝ ծրագրերի առաջնահերթությունների ավելի հստակ սահմանումից մինչև դրանց գնահատման մեխանիզմների կատարելագործում։

Զեկույցի հիմնական արդյունքները՝ այստեղ:

Leave a Comment