ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» հյուրընկալվել է «Քոլամբուս Քրյուին» և պարտվել է 1:2 հաշվով։
Հյուրերի գոլը մոտ 30 մետրից տուգանայինից խփել է 39-ամյա Լիոնել Մեսսին։ Նա 76-րդ գոլն է խփել տուգանայինից։
Իսկ ընդհանուր առմամբ սա Մեսսիի 931-րդ գոլն էր կարիերայում (1177 հանդիպում):
Հոկտեմբերի 6-ին Մեսսին Բուենոս Այրեսում վերջին հանդիպումը կանցկացնի Արգենտինայի հավաքականում, որն ընկերական խաղում կընդունի Բենինի թիմին։