ԿԸՀ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն անհիմն է համարել․ Տիգրան Աբրահամյան 

28 Սեպտեմբերի, 2026

 

«ԵԽԽՎ-ի զեկույցով փաստացի ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին կոչ է անում, հորդորում է դադարեցնել այն քրեական ապօրինի հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ընտրություններին նախորդող շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մի քանի հարյուր վստահված անձինք և կուսակցության անդամներ, որոնք պետք է դիտորդ կամ վստահված անձ լինեին առանցքային ընտրատեղամասերում, ձերբակալվեցին։

Ինչ վերաբերում է կոնկրետ ԵԽԽՎ-ի գնահատականներին, ապա մեր իշխանությունները պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն այն գնահատականին, որին ԵԽԽՎ-ն արժանացրել է ընտրությունների գործընթացը։ Խոսքը շուրջ 60 հազար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեի մասին է, որը, ըստ էության, փոշիացել է»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment