Ղազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է Ալմաթի քաղաքից 254 կմ հարավ-արևելք։

Նարինկոլ գյուղում երկրաշարժի հաշվարկային ուժգնությունը կազմել է 2-3 բալ, իսկ Կեգեն գյուղում՝ 2 բալ։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ մասնագետներն ուսումնասիրել են գետերի հուները, հիդրոտեխնիկական կառույցները, սողանքավտանգ և սելավավտանգ հատվածները։ 

«Զննության արդյունքներով՝ վնասներ չեն հայտնաբերվել, ներկայում նշված օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», — հայտնել են գերատեսչությունից։

Այսօր առավոտյան Ալմաթիում մի քանի ժամվա տարբերությամբ երկու երկրաշարժ էր տեղի ունեցել։ 

Leave a Comment