Հանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու նախագծի շուրջ

Հանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու նախագծի շուրջ


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը։ 


 


Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։


 


Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։


 


Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։


 


Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։


 


Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։


 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


 


 


 


 




Կարդացել են
15 անգամ

Leave a Comment