«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի և Iravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիայի համատեղ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագծի շրջանակում հերթական հարցազրույցը նվիրված է ֆինանսական առողջացման ծրագրին։ Ֆինանսական առողջացման ծրագիրը սնանկության գործընթացում լուծարման այլընտրանքն է. այն թույլ է տալիս ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված ընկերությանը կամ քաղաքացուն խուսափել լուծարումից և պարտատերերի հետ պայմանավորվածությամբ վերականգնել վճարունակությունը՝ շարունակելով բնականոն գործունեությունը։ Ծրագիրը հաստատում է դատարանը, բայց նախապես այն պետք է ընդունվի պարտատերերի կողմից։ Նպատակը գույքի փոշիացումից խուսափելը, աշխատատեղերի պահպանումը և պարտատերերի պահանջների առնվազն այնպիսի բավարարումն է, որքան նրանք կստանային լուծարման դեպքում։ Ծրագիրը կիրառելի է և՛ սնանկության հայտարարված գործընթացում, և՛ սնանկության վտանգի վարույթում՝ դեռևս մինչև սնանկ ճանաչվելը։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք ծրագրի էությանը, միջոցառումներին ու ժամկետներին, ընդունման կարգին և այն նոր հնարավորություններին, որոնք նախատեսում է 2027 թվականից ուժի մեջ մտնող ՀՀ սնանկության օրենսգիրքը։ Մանրամասները ներկայացրել է սնանկության գործերով կառավարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արտակ Մարտիրոսյանը։