Տիգրան Խաչատրյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: 


 


Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների շրջանակի վերաբերյալ։


 


ՀՀ Կառավարություն


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment