Trade over Aid նախաձեռնության շրջանակներում անցկացված միջոցառմանը քննարկվել են առևտրի և ներդրումների խթանման հնարավորությունները




Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Trade over Aid նախաձեռնության շրջանակներում անցկացված «Գործարքների ներկայացում» խորագրով միջոցառմանը։ 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և ներդրումների խթանման, մասնավոր հատվածի ներգրավման և երկարաժամկետ տնտեսական գործընկերությունների զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է փոխշահավետ գործարար կապերի զարգացման և ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությունը։


 


 


Միջոցառման շրջանակներում ներկայացվել են մասնավոր հատվածի ներգրավմամբ առևտրային և ներդրումային համագործակցության օրինակներ, ինչպես նաև նոր գործարար հնարավորություններ։


 


Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը,  ինչպես նաև ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, մասնավոր հատվածից և միջազգային կազմակերպություններից։


 


 ԱԳՄԱՆ


 


 


 


 




Կարդացել են
37 անգամ

Leave a Comment