ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ անցկացնելու օգտին՝ ներգրավելով Ռուսաստանին և Չինաստանին։ Այս մասին նշված է սեպտեմբերի 23-25-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներն ամփոփող Սպիտակ տան նյութերում։
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին առնչվող թեմաներ։ Կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել երկկողմ հաղորդակցության ուղի՝ քննարկելու այնպիսի տեխնոլոգիաների հետ կապված միջադեպերը, որոնք նրանք որոշել են անվանել «գերբանականություն» (superintelligence)՝ «արհեստական բանականության» փոխարեն։
Թրամփն ու Սին ավելի վաղ հանդիպել էին Պեկինում, որտեղ քննարկել էին առևտրային հարաբերություններին, Իրանին և արհեստական բանականությանը վերաբերող հարցեր։
