Իմ կարծիքով Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է, բայց երբ մենք խաղում ենք տանը, մրցակիցներին հեշտ չի խաղալ մեր հավաքականի, մեր ազգային ոգու դեմ: Այս մասին Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի և հունական «Օլիմպիակոսի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը:
«Իմ կարծիքով Չեռնոգորիան մեր խմբի ֆավորիտն է: Մենք գիտենք այս մրցակցին, ուժեղ եւ թույլ կողմերը, բազմիցս հանդիպել ենք նրանք խաղադաշտում: Բայց երբ մենք խաղում ենք տանը՝ որեւէ մրցակցի հեշտ չի լինում մրցել մեր հավաքականի, մեր ազգային ոգու դեմ:
Շատ լավ թիմ ունենք, բոլորս միասնական ենք: Մեզ միավորում է միասնականությունը, հաղթելու մեծ ցանկությունը»,- ասել է Նաիր Թիկնիզյանը: