Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ արհեստական բանականությունն այնքան հզոր է, որ դրա նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում կարող է հանգեցնել «միլիարդավոր մարդկանց մահվան»։
NBC-ի Meet the Press հաղորդման եթերում Գեյթսը հայտարարել է, որ չար մտադրություններ ունեցող մարդկանց և նորագույն արհեստական բանականության գործիքների համադրությունը կարող է ստեղծել երբևէ ստեղծված ամենահզոր զենքը։
Նրա գնահատմամբ՝ տեխնոլոգիան արդեն կարող է օգտագործվել բարդ կիբերհարձակումներ իրականացնելու և կենսաահաբեկչության հետ կապված ռիսկեր ստեղծելու համար։
Միևնույն ժամանակ Գեյթսը թերահավատ է այն տեսակետի նկատմամբ, թե գերհզոր արհեստական բանականությունն արդեն կարող է դուրս գալ վերահսկողությունից։
«Մենք դեռ չենք հասել այն փուլին, երբ համակարգերը կարող են ինքնուրույն գրավել համակարգիչները, և դրանք հնարավոր չլինի անջատել»,- ասել է նա՝ նման քննարկումները համարելով տեխնիկական հարցերի վերաբերյալ որոշ մարդկանց սահմանափակ պատկերացումների դրսևորում։
Նա նաև քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը՝ պնդելով, որ Վաշինգտոնը արհեստական բանականությունը դիտարկում է հիմնականում որպես Չինաստանի հետ համաշխարհային մրցակցության հարց, մինչդեռ այն նաև մարդկության անվտանգությանն առնչվող խնդիր է։
