Ծիծեռնակաբերդի խճուղում ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ գույքի հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment