Politico․ ԵՄ-ի նոր երկարաժամկետ բյուջեի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

ԵՄ երկրների միջև համայնքի նոր բազմամյա բյուջեի համաձայնեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Այս մասին, հղում անելով գերմանական դիվանագիտական հեռագրին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։

«Փոխզիջման հնարավոր ոլորտներ չեն եղել»,– ասվում է փաստաթղթում։

Այժմ եվրոպական մայրաքաղաքները ստիպված կլինեն վերանայել բանակցություններում իրենց «կարմիր գծերը» հոկտեմբերի 15-ին, երբ նախատեսված է 2026 թվականի եզրափակիչ նիստը։

Եվրամիության բյուջեն հաստատվում է յոթ տարվա համար։ Ներկայում բանակցություններ են ընթանում 2028-2034 թվականների բյուջետային ծրագրի շուրջ։ Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ հաշվի առնելով գնաճը, դրա ծավալը պետք է կազմի 1,76 տրիլիոն եվրո։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ բյուջեում խոշոր ներդրում ունեցող Գերմանիան, այն չափազանց մեծ են համարում։

Leave a Comment