Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակված կասկածյալը ձերբակալվել է

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա կասկածյալին, որը Երուսաղեմում Յոմ Կիպուր (Քավության օր) տոնի ժամանակ պղպեղային սփրեյով հարձակվել էր 9-ամյա հայ տղայի՝ Վիլյամի վրա։

Տղան հեծանիվ քշելիս է եղել ականջակալներով։ Հրեա ծայրահեղականների մի խումբ մոտեցել է նրան, պահանջել հանել ականջակալները (քանի որ տոնի ժամանակ երաժշտություն լսելն արգելված է)։ Երբ տղան պատասխանել է անգլերենով, նրանք գոռացել են «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր» և պղպեղի սփրեյ ցողել նրա դեմքին։

Հաղորդվում էր, որ ոստիկանությունը փակել է գործը՝ առանց որևէ մեկին ձերբակալելու, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել։ Սակայն ակտիվ հետաքննության արդյունքում իրավապահները հայտնաբերել և Իսրայելի հյուսիսում ձերբակալել են կասկածյալին, որը Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ է։

Leave a Comment