Ալմաթիում մինչև 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 3-4 բալ։ Էպիկենտրոնը գտնվել է մեգապոլիսից 8 կիլոմետր հարավ-արևմուտք: Այս մասին հայտնել է Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ զգացվել են նաև Ալմաթիի մարզում՝ Կասկելեն քաղաքում, Բորալդայ և Օտեգեն-Բատիր գյուղերում։

Ավելի վաղ Ալմաթիի բնակիչները զգացել էին ստորգետնյա ցնցումներ, իսկ նրանց սմարթֆոններին արտակարգ իրավիճակների մասին ծանուցման Mass Alert համակարգից հաղորդագրություն էր ստացվել։

Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել։

Leave a Comment