Մեղուն խայթել է կանադացի հարձակվող Փրոմիս Դեյվիդին հարցազրույցի ժամանակ։ «Բրայթոնի» և Կանադայի ազգային հավաքականի հարձակվող Փրոմիս Դեյվիդը խոստովանել է, որ առաջին մեղվի խայթոցն է ստացել կյաքում։
Ազգային հավաքականի մարզումից հետո Դեյվիդը պատասխանել է լրագրողների հարցերին և անընդհատ մատնացույց արել շուրջը թռչող մեղուներին։
Քիր անց մեղուներից մեկը խայթել է 25-ամյա հարձակվողին։
«Օ՜հ։ Նա իսկապես խայթեց ինձ։ Սա իմ առաջին մեղվի խայթոցն է», — արձագանքել է Դեյվիդը։