Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն, ղազախստանցի Դանիար Յելեուսինովը կալանավորվել է 10 օրով։ Աստանա թռիչքից առաջ նա առանց թույլտվության լքել է ինքնաթիռը, որի արդյունքում ուղևորները դուրս են բերվել ինքնաթիռից, և չվերթը հետաձգվել է։
Բժշկական զննումը պարզել է հարբածություն. մարզիկին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով, այդ թվում՝ հասարակական վայրերում հարբածություն, թռիչքի անվտանգության կանոնների խախտում, անպատշաճ վարքագիծ ինքնաթիռում և մանր խուլիգանություն։
Սա նրա երկրորդ կալանավորումն է մի քանի ամսվա ընթացքում. նա վերջերս 20-օրյա ազատազրկման էր դատապարտվել հարբած վիճակում մեքենա վարելու համար, իսկ օգոստոսին հրապարակայնորեն խոստովանել էր, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի։
Յելեուսինովը 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է մինչև 69 կգ քաշային կարգում: Նա նաև 2013 թ աշխարհի չեմպիոնն է և Ասիական խաղերի կրկնակի հաղթող։