Ռոման Ավագյան-Գոմեսը նորամուտ ԱՄՆ Մ17 հավաքականում նշել է գոլային փոխանցումով

Հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստ Ռոման Ավագյան-Գոմեսը առաջին հանդիպումն անցկացրեց ԱՄՆ Մ17 հավաքականի կազմում։ Իսպանիայում անցկացվող ընկերական մրցաշարի մեկնարկային խաղում ամերիկացիները 4:1 հաշվով հաղթեցին Շոտլանդիայի թիմին, իսկ «Մայնցի» 16-ամյա ֆուտբոլիստը աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։

Նախկինում Ավագյան Գոմեսը ներկայացրել է Հայաստանի Մ14 և Մ15 հավաքականները, իսկ 2026 թվականին խաղացել է Մեքսիկայի Մ16 հավաքականում։ Այժմ նա հնարավորություն է ստացել իրեն դրսևորելու այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է։ Նրա հայրը հայ է, մայրը՝ մեքսիկացի։

Ակումբային մակարդակում Ավագյան Գոմեսը հանդես է գալիս «Մայնցի» Մ17 թիմում։

Leave a Comment