Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է իր հրաժարականի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել։ Ինչպես հաղորդում է «Serbia Danas»-ը, նա ստորագրել է հրաժարականի դիմումը։

Վուչիչը պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին հայտարարել էր սեպտեմբերի 11-ին։ Նա նշել էր, որ նախատեսում է հրաժարական տալ Միացյալ Նահանգներ կատարելիք այցից հետո։

Նախագահն ընդգծել էր, որ սերբական օրենսդրությամբ պարտավոր չէր լքել պաշտոնը նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ, սակայն դա իր անձնական որոշումն էր։

Leave a Comment