Թրամփն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցություններ կանցկացվեն այս շաբաթ․ Axios

Թրամփն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցություններ կանցկացվեն այս շաբաթ․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ այս շաբաթ Իրանի հետ բանակցություններ կանցկացվեն։ Այդ մասին նա ասել է Axios-ին։

«Պատերազմին վերջ դնելու վերաբերյալ իրանական առաջարկը մերժելուց մեկ օր անց՝ կիրակի օրը, նախագահ Թրամփը Axios-ին տված հեռախոսազրույցում հայտնել է, որ ակնկալում է, թե ԱՄՆ բանակցողները այս շաբաթ լրացուցիչ բանակցություններ կվարեն այդ երկրի հետ»,- գրել է պարբերականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մերժել է Իրանի՝ 7-օրյա զինադադարի ու Հորմուզի նեղուցը բացելու առաջարկը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment