«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի». Թրամփ

«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի». Թրամփ

«Նավթի գները կսկսեն նվազել, հենց որ Իրանը հանձնվի, հենց որ պատերազմը ավարտվի, և դա կլինի շուտով։ Նավթի գները կտրուկ կընկնեն»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Նա չի հստակեցրել, թե, իր կարծիքով, կոնկրետ երբ կարող է ավարտվել հակամարտությունը։

Թրամփը նաև հայտարարել է, որ նախօրեին Հորմուզի նեղուցով անցել է նավթի ռեկորդային ծավալ, և, ըստ նրա, այն գերազանցել է նույնիսկ պատերազմից առաջ եղած ցուցանիշները։ Ամերիկայի նախագահը նավթի քանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի ներկայացրել։

Leave a Comment