ԵՄ-ն կոչ է արել անդամ երկրներին կրճատել գազի և էլեկտրաէներգիայի սպառումը

Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին՝ էներգակիրների գների պատճառով կրճատել գազի և էլեկտրաէներգիայի սպառումը, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Politico-ին։

«Համաշխարհային շուկայում առաջարկի սահմանափակ լինելու և գների կտրուկ տատանումների պայմաններում սպառման հարկադիր նվազեցումը կարող է արդյունավետ միջոց լինել գները զսպելու համար», — ասվում է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենի նամակում։

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող նշել նման միջոցի կիրառման կոնկրետ ժամկետները և հավելել, որ պահանջարկի սահմանափակումը պետք է գործի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։

Հոդվածում նաև նշվում է, որ Եվրոպայում գազի պաշարների մակարդակն այժմ պատմական նվազագույնի վրա է՝ նոր էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով էներգակիրների գների աճի ֆոնին։

Սա կարող է Եվրոպայի համար հանգեցնել թանկարժեք ձմռան։

Leave a Comment