Հաջիևի ղարաբաղյան այցի նպատակն էր շեղել սեպտեմբերի 19-ից. «Կիրակի»

Նախորդ շրջանում երկու ուշագրավ միտումներ նկատվեցին Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներում։

Նախ՝ լարվածության ֆոնին սկսեցին խոսել Երևանն ու Մոսկվան․ կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը Բիշքեկում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Կրեմլում կհանդիպեն երկու երկրների ղեկավարները։

Երկրորդ՝ նախորդ շրջանի համար անսովոր լարվածություն ի հայտ եկավ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Արդյո՞ք սրանք փոխկապակցված են և ի՞նչ են նշանակում։ Հյուրընկալել ենք «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակետրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։

Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։

Leave a Comment