Հարվի Սարաջյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում

21-ամյա Հարվի Սարաջյանը գոլային փոխանցում է կատարել MLS-ի՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ արտագնա խաղում։ «Օրլանդո Սիթին» պարտվել է 2:4 հաշվով։

Սարաջյանը փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում։

Սա Սարաջյանի երկրորդ գոլային փոխանցումն է հիմնական թիմի կազմում այս մրցաշրջանում։ Ավելի վաղ նա խփել էր նաև իր առաջին գոլը MLS-ում։

Ֆուտբոլիստն ունի հայկական արմատներ և չի բացառում Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունը։

Leave a Comment