
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվում։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ, հերթապահ խումբ և մեկ ավտոսանդուղք։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ահազանգը ստացվել է ժամը 17։07-ին։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, փրկարարները փորձում են կանխել կրակի տարածումը։
Տուժածների մասին չի հաղորդվում։