Հնդկաստանի հյուսիսում տասնյակ մարդիկ են զոհվել երկարատև հորդառատ անձրևների հետևանքով

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 56 մարդ է զոհվել հորդառատ և տևական անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղների հետևանքով. այս մասին հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով Ութար Պրադեշ նահանգի աղետների կառավարման և օգնության հարցերով հանձնակատար Հրիշիկեշ Բհասկար Յաշոդին։

«Ութար Պրադեշի բազմաթիվ շրջաններում տեղացած անդադար հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել, 46-ը՝ վիրավորվել»,- գրում է պարբերականը։

Ըստ հրապարակման՝ տարածաշրջանում ավելի քան հազար շինություն է վնասվել։

Leave a Comment