Zham.am | Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային





Ազգերի լիգայի խաղարկության C խմբի առաջին տուրում  Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեց Լատվիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսում, 31-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկեց Արթուր Ղարիբյանը, ով դրանից քիչ առաջ էր դուրս եկել փոխարինման։

Հայաստանի հավաքականը, որ հանդես է գալիս  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում, սեպտեմբերի 28-ին ու հոկտեմբերի 5-ին կհանդիպի Չեռնոգորիայի թիմին, իսկ հոկտեմբերի 2-ին` Կիպրոսի։
Նշենք, որ Չեռնոգորիան հաղթել է Կիպրոսին՝ 2-1 հաշվով:



Leave a Comment