Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Խստորեն դատապարտում ենք 2026 թվականի սեպտեմբերի 22-ին Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները ժամանել են ընտանիքի բնակության վայր, սպառնացել են նրա դստերը ձերբակալությամբ և ձեռնաշղթաներ կիրառելով, ինչպես նաև, ըստ հաղորդված տեղեկությունների, պատրաստվել են բնակարան մուտք գործել պատուհանից։ Դեպքի պահին բնակարանում գտնվող երեխաներից մեկը եղել է անչափահաս։

Leave a Comment