Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 26-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 26-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +29-31 աստիճան, երեկոյան՝ +21-23 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +19-24 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +19-23 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +26-28 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +16-21 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +17-21 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +17-21 աստիճանի, հովտային շրջաններում՝ +22-25 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +25-29 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ +29-31 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 29-31 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +29-31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +16-20, նախալեռնային շրջաններում՝ +20-24 աստիճան, հովտային շրջաններում՝ +25-29 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 22 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment