
Այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։
2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 7:10-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմը:
Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3,833 է։
Հազարավոր քաղաքացիներ, զոհվածների հարազատներ այսօր այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգելու հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակը։
Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հոգիների խաղաղության համար։