Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի հետին կապսուլայի գերձգում։ Այս մասին հայտնում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ, Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրում 1։0 հաշվով հաղթել էր Թուրքիայի թիմին։ Մբապեն դարձել էր միակ գոլի հեղինակը, որից հետո փոխարինվելու խնդրանք էր հայտնել։
«Այսօր մեր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի անցկացված բժշկական հետազոտությունների արդյունքներով ախտորոշվել է ձախ ծնկի հետին կապսուլայի գերձգում։ Նրա վերականգնման ընթացքը կվերահսկվի»,- ասված է մադրիդյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Մբապեն 27 տարեկան է։ Ֆրանսիայի հավաքականի կազմում նա 2018 թվականին Ռուսաստանում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2022 թվականին Կատարում նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Նրան է պատկանում աշխարհի առաջնությունների գոլերի ռեկորդը՝ 22 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 8 խաղում հարձակվողը դարձել է 8 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում։