Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից անբավարար առաջադիմության պատճառով հեռացված երկու ուսանողի՝ Գրիգորի Բաբանյանի և Վյաչեսլավ Աղաջանյանի զինվորական ծառայության տարկետումը նախատեսվում է դադարեցնել։ Կառավարության նախագծով նրանք, տարկետման իրավունքը կորցնելուց հետո, կդառնան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա։
Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Գրիգորի Սուրենի Բաբանյանին և Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանին տրված տարկետումները դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի № 1135-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշման N 1 հավելվածի 16-րդ և 44-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետը, Պաշտպանության նախարարի 29.07.2026թ. N ՊՆ/01/10394-2026 գրությունը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 11․03․2026թ․ հմ․ 01-05/820 և 17.07.2026թ. հմ. 01-05/1620 հրամանները:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ։
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի № 1135-Ա որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը /2029 թվականի ամառային զորակոչ/ տարկետում է տրամադրվել նաև Գրիգորի Սուրենի Բաբանյանին (ծնվ.՝ 15.07.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Ավետ Ավետիսյան 61, 3-րդ հարկ, բն. 6) ու Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանին (ծնվ.՝ 04.06.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Կարպ Խաչվանքյան 3/2, բն․ 306), հաշվի առնելով նրանց՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառված մասնագիտություններով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունվելու հանգամանքը:
Սակայն Գրիգորի Սուրենի Բաբանյանը և Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանը անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով հեռացվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, ինչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրանց տրամադրված տարկետման դադարեցման հիմք է:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1135-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման Հավելվածի N 1-ի 16-րդ և 44-րդ ենթակետերը:
Արդյունքում, կորցնելով տարկետման իրավունքը, Գրիգորի Սուրենի Բաբանյանը և Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանը դառնում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա՝ օրենքով սահմանված կարգով:
Գրիգորի Սուրենի Բաբանյանը բուհից հեռացվել է 2026 թվականի մարտի 11-ին՝ ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այդ մասին տեղեկատվություն է ստացել Պաշտպանության նախարարության 29.07.2026թ. N ՊՆ/01/10394-2026 գրությամբ։
Նշեմ նաև, որ 2026 թվականի հուլիսի 9-ի N 9/9.3.3/23865-2026 գրությամբ շրջաբերական է ուղարկվել բուհերին՝ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով սահմանված 5-օրյա ժամկետում՝ տարկետում ստացած ուսանողների ուսումնառությունը դադարելու կամ այլ մասնագիտությամբ տեղափոխվելու վերաբերյալ տեղեկատվությունը ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացնելու համար։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն:
4. Ակնկալվողարդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ռադիոտեխնիկա և կապ/ Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» և «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա/ Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ» մասնագիտություններով ուսումնառության նպատակով Գրիգորի Սուրենի Բաբանյանին և Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանին տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումները՝ բուհից հեռացվելու հանգամանքով պայմանավորված:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Գրիգորի Սուրենի Բաբանյանին և Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանին տրված տարկետումները դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի № 1135-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշման N 1 հավելվածի 16-րդ և 44-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի գ պարբերությունից: