Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը ստիպված չի լինի ռազմական ուժ կիրառել Կուբայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները ստիպված չի լինի ռազմական ուժ կիրառել Կուբայի դեմ։

«Մենք կհամաձայնվենք Կուբայի հետ։ Ես չեմ կարծում, որ մենք ստիպված կլինենք ռազմական ուժ կիրառել։ Կուբան անկման մեջ է, և մենք ուզում ենք օգնել նրան», – ասել է Թրամփը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պլանավորում է ռազմական գործողություն անցկացնել կղզում։

«Մենք ուզում ենք բացել Կուբան մեր ժողովրդի համար։ Մենք ունենք հրաշալի կուբայական ծագում ունեցող ամերիկացիներ, որոնք անհամբեր սպասում են վերադառնալուն», – հավելել է նա։

Leave a Comment