Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Հունաստանի հավաքականի հետ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը։
10 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 20 հնարավորից ունի 15 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
9-րդ տուրում կանանց հավաքականը պարտվել էր Չինաստանին, տղամարդկանց հավաքականը հաղթել էր Ադրբեջանին։
