Քաղաքագետներ Միքայել Զոլյանն ու Էդգար Վարդանյանը «պալիԾիկա» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմին, ճգնաժամի հաղթահարմանը, ՌԴ-ում ստեղծված իրավիճակին, ՌԴ-ի կողմից Եվրոպական երկրների վրա հնարավոր հարձակմանն ու ՆԱՏՕ-ի արձագանքին։ Նրանք նկատել են, որ հիմա ՌԴ-ն տնտեսապես գնալով թուլանում է, բայց չնայած այդ թուլությանը, այն լավ զինված է։
Հաղորդաշարն իրականացվում է ««Պրոգլաբ» առաջադեմ քաղաքականության աշխատարան» կրթահետազոտական ՀԿ-ի և «Ռադար Արմենիա»-ի համագործակցությամբ՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Նրանում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
