Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրաժարվել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու մտադրությունից։ Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն։
«Խուլիան Ալվարեսն արդեն անցյալում է։ Մենք պետք է առաջ նայենք։ Գոհ ենք մեր կազմից։ Հույս ունեմ՝ Ալվարեսի մոտ էլ ամեն ինչ լավ է, և նա կօգնի իր ակումբին։ Շատ տրանսֆերներ պարզապես չեն ստացվում։
Գաբրիել Ժեզուսը չէր մտնում մեր ծրագրերի մեջ, քանի որ շատ էին խոսում, թե նա երկարաձգելու է պայմանագիրը։ Այն պահին, երբ հասկացանք, որ Խուլիան Ալվարեսի տեղափոխությունը հնարավոր չէ, մենք սկսեցինք փնտրել այլ տարբերակներ։ Ժեզուսի տեղափոխությունը դարձավ կատարյալ լուծում»,- Դեկուի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
26-ամյա Ալվարեսը ևս ցանկանում էր տեղափոխբել «Բարսելոնա», սակայն «Աթլետիկոն» հրաժարվեց ուժեղացնել անմիջական մրցակցին։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։