Ջոշուայի ու Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը կկազմի 200 միլիոն դոլար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուայի ու WBC, WBO, IBO, WBA Super, The Ring, IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի մենամարտը կլինի տիտղոսային:

Վիճարկվելու է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի WBA Super տիտղոսը: Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի Principality ստադիոնում, որը հյուրընկալում է շուրջ 80 հազար հանդիսական:

The Athletic-ի համաձայն՝ բրիտանացի բռնցքամարտիկների մենամարտի մրցանակային հիմնադրամը կազմելու է 200 միլիոն դոլար:

Leave a Comment