Շաբաթ օրը Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ արհեստական բանականության տեխնոլոգիան անընդհատ զարգանում է, և բոլոր կողմերը կարող են խորացնել հետազոտություններն ու քննարկումները, ինչպես նաև փոխհամաձայնություն փնտրել այդ ոլորտում։
Գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ հանդիպման ընթացքում Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները խորը քննարկումներ են անցկացրել արհեստական բանականության հարցի շուրջ։
Նշվում է, որ արհեստական բանականության նկարագրության համար կիրառվող տերմինաբանության առնչությամբ «Չինաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դիրքորոշումը և հարգում ամերիկյան կողմի օգտագործած ձևակերպումները»։
«Արհեստական բանականության տեխնոլոգիան անընդհատ զարգանում է, և բոլոր կողմերը կարող են ամրապնդել կարծիքների փոխանակումը, խորացնել հետազոտություններն ու քննարկումները և ձգտել փոխհամաձայնության»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր «արհեստական բանականություն» եզրույթի փոխարեն օգտագործել «գերբանականություն» տերմինը, քանի որ, ըստ Թրամփի, «արհեստական» բառը սխալ տպավորություն է ստեղծում, թե տեխնոլոգիան իրական չէ։