Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, որը երեկ նշել էր ծննդյան 37-ամյակը, Լատվիայի ընտրանու հետ խաղից հետո ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
«Սա իմ ցանկությունն էր, երբ խաղից առաջ փչեցի տորթի մոմը. սա իմ առաջին չոր հաշվով հաղթանակն էր Հայաստանի ազգային հավաքականում։ 90 րոպե վերահսկում էինք խաղը, միայն վերջնամասում մի փոքր նահանջեցինք, ինչը բնական է՝ ֆուտբոլիստները հոգնել էին։ Մրցակիցը կոմպակտ էր ու շատ կարգապահ, ինչի պատճառով բարդ հանդիպում ստացվեց, բայց գտանք երկու գոլ խփելու ճանապարհը, և դա ամենակարևորն է։ Հիանալի խաղ անցկացրեցինք, որը կօգնի վերականգնել մեր ինքնավստահությունը։ Այս խաղում ամեն բան պարզապես հրաշալի էր։ Հուսով եմ՝ Չեռնոգորիայի թիմի դեմ ևս լավ կխաղանք, մենք և երկրպագուներն արժանի ենք դրան»,-ասել է Չանչարևիչը։
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում, Չեռնոգորիայի թիմի հետ։