Ինչպե՞ս խաղացին մեր մրցակիցները․ Ազգերի լիգա

Հայաստանի և Լատվիայի հետ C լիգայի երկրորդ խմբում ընդգրկված Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականների հանդիպումը տեղի է ունեցել Պոդգորիցայում և ավարտվել դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․

B լիգա, երկրորդ խումբ

Վրաստան – Հյուսիսային Իռլանդիա՝ 0:1

Հունգարիա – Ուկրաինա՝ 0:1

Չորրորդ խումբ

Լեհաստան – Բոսնիա և Հերցեգովինա՝ 0:0

Շվեդիա – Ռումինիա՝ 2։1։

Leave a Comment