Հարություն Կիվիրյանը NASA-ի Crew-14 առաքելության կազմում կթռնի տիեզերք

26 Սեպտեմբերի 2026, 14:30

NASA-ն հայտարարել է SpaceX Crew-14 առաքելության անձնակազմի կազմը։ 2027 թվականի գարնանը չորս տիեզերագնաց կմեկնի Միջազգային տիեզերակայան։ Առաքելության մասնակիցների թվում է «Ռոսկոսմոսը» ներկայացնող, հայկական ծագմամբ ռուս տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը։ 

Անձնակազմում են նաև NASA-ի տիեզերագնացներ Քայլա Բարոնը և Քրիս Բիրչը, ինչպես նաև Ճապոնիայի JAXA գործակալության ներկայացուցիչ Մակոտո Սուվան։

Կիվիրյանի համար սա կլինի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը, իսկ 2015 թվականին ստացել է հրթիռաշինարար-ինժեների դիպլոմ՝ Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։ 

2021 թվականին Կիվիրյանն ընտրվել է Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման գիտահետազոտական և փորձարկման կենտրոնի տիեզերագնացների կորպուս։

Leave a Comment