Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Լատվիայի ընտրանու նկատմամբ հաղթանակը։ «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2։0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին և կհյուրընկալի Չեռնոգորիայի հավաքականին:
«Բոլորիդ շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ իմ թիմի հետ լավ տրամադրության հիմք ստեղծեցինք: Շատ դժվար էր այս քանի օրը: Միայն ես գիտեմ, թե իմ թիմի հետ ինչ աշխատանք ենք տարել: Շատ դժվար էր տղաների համար: Շնորհակալ եմ նրանց: Հավատացին մեզ, աշխատեցինք և շատ աշխատեցինք: Ստացվեց այս խաղում գտնել բանալին: Պետք է մտածենք մյուս խաղերի մասին: Այս խաղը վերջացավ, այդ պահից ինձ համար սկսվեց Չեռնոգորիայի հետ խաղը»,-նշել է Մելիքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։