Իրանը փորձեր է արել համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու համար, սակայն Վաշինգտոնը չի կարողանում կատարել իր պարտավորությունները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք սա փորձարկել ենք գործնականում, բայց այն չի աշխատել: ԱՄՆ-ն ստանում է այն, ինչ ուզում է, բայց չի կատարում իր պարտավորությունները: Սա է այսօրվա իրավիճակը», – ասել է Փեզեշքիանը CBS-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Իրանը զիջումների չի գնում ԱՄՆ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու համար:
Իրանի նախագահը մեջբերել է օգոստոսյան համաձայնագիրը, որի համաձայն Հարավային Կորեայում սառեցված իրանական ակտիվների մի մասի դիմաց ազատ կարձակվեն ԱՄՆ մի քանի քաղաքացիներ։
«Երբ մենք մեր մասն արեցինք, Միացյալ Նահանգները չավարտեց աշխատանքը», – եզրափակել է նա։