Ինչպես արդեն հայտնել ենք 2026 թվականի հուլիսի 27-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել յոթ անձի վերաբերյալ քրեական գործ, որում որպես մեղադրյալ ներգրավված են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և 6 բարձրաստիճան հոգևորականներ։ Գործով առաջին նիստը կայացավ օգոստոսի 7-ին, որի ընթացքում նախագահող դատավորը ինքնաբացարկ հայտնեց։
Ապա գործը մակագրվեց մեկ այլ դատավորի։ Վերջինս որոշում էր կայացրել քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Դատավորն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ մեղադրանքի մեջ հստակեցված չէ ենթադրյալ արարքի կատարման վայրը, իսկ նախաքննությունն իրականացրած Քննչական կոմիտեի վարչության նստավայրը գտնվում է Երևանում:
Սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Գործը կրկին մակագրվեց նույն դատավորին։ Դատավոր Սերժ Ռուշանյանը, ընդդատության հարցի որոշումից հետո նախնական դատական նիտի օր էր նշանակել սեպտեմբերի 18-ը։ Նիստը կայացել էր, բայց հետաձգվել էր կողմերի կողմից փաստաթուղթ ներկայացնելու նպատակով։
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։