Շաբաթ օրը Բանգկոկում հայտարարվել է ջրհեղեղի վտանգի բարձր մակարդակ, հեղեղատարափ անձրևները շարունակվում են ավելի քան 24 ժամ։
«Ջրանցքների մոտ գտնվող և ցածրադիր գոտիների բնակիչներին կոչ է արվում տեղափոխվել բարձրադիր վայրեր, պաշտպանել արժեքավոր իրերը և խուսափել ավելորդ ճանապարհորդություններից»,-ասվում է Աղետների կառավարման վարչության կողմից շաբաթ օրը Բանգկոկի բնակիչներին ուղարկված բջջային հեռախոսային հաղորդագրության մեջ։
Քաղաքի տասնյակ փողոցներ արդեն հեղեղվել են, այդ թվում՝ կենտրոնական թաղամասերը, որոնց բնակչությունը կազմում է մոտավորապես 9 միլիոն։ Տուժել են նաև քաղաքի արևելյան թաղամասերը։ Իշխանությունները ստիպված են եղել ժամանակավոր կացարաններ բացել։
Միևնույն ժամանակ, օդերևութաբանության դեպարտամենտը նշել է, որ մոտ ապագայում առատ տեղումներ են հավանական ոչ միայն Բանգկոկում, այլև ամբողջ Թաիլանդում:
Հնարավոր են ջրհեղեղներ, սողանքներ և քամիների կտրուկ ուժեղացում, ինչը հատուկ վտանգ է ներկայացնում ափամերձ շրջաններում: