ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա սրբազան

26 Սեպտեմբերի, 2026

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է մեր ազգի ամենասիրելի սրբերից մեկի՝ Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը, որ դիմացավ իրեն բաժին հասած չարչարանքներին, չուրացավ Տիրոջը և չվախեցավ բոլորի առաջ Նրան խոստովանել՝ ընդունելով նահատակության պսակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարիա սրբազանը։

«Ոչինչ չի փոխվել դարեր անց․ գուցե մեզանից հիմա չի պահանջվում ֆիզիկապես նահատակվել, բայց կարևոր է բերանով վկայել մեր քրիստոնյա լինելու և Տիրոջը պատկանելու մասին՝ երբեք և որևէ իրավիճակում չամաչելով դրանից։

Սրտանց շնորհավորում եմ բոլոր ԳԵՎՈՐԳՆԵՐԻՆ անվանակոչության տոնի առիթով՝ հայցելով սրբի բարեխոսությունն ամենքիս համար»,-գրել է նա։

Leave a Comment