Սի Ծինփինն անվանել է չին-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման պայմանը

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կարող են կայուն զարգանալ երկարաժամկետ հեռանկարում, եթե երկու կողմերն էլ ճանաչեն և հարգեն միմյանց տարբերությունները, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Եթե մենք ընդունենք և հարգենք միմյանց տարբերությունները, հասկանանք և սովորենք միմյանց փորձից, գտնենք ամենամեծ ընդհանուր հայտարարը, ընդլայնենք համագործակցության ոլորտների ցանկը և պատշաճ կերպով կառավարենք տարաձայնությունները, ապա երկու երկրների միջև հարաբերությունները կկարողանան կայուն զարգանալ երկարաժամկետ հեռանկարում», – ասել է Չինաստանի առաջնորդը՝ ըստ «Սինհուա» լրատվական գործակալության։

Leave a Comment