Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը ՄԱԿ-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության հիմնական հարցերը, առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի արդիական թեմաները, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Leave a Comment