
Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ ընտրություններից հետո, սակայն Կիևը փորձեց հարված հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ընտրություններից «մի քանի շաբաթ» առաջ Ուկրաինան հայտարարեց բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ ռուսական կողմը հայտարարեց, որ դա «քիչ հավանական է» քվեարկությունից առաջ, և դրանից հետո Մոսկվան պատրաստ է վերսկսել շփումները։
«Բայց վերջերս տեղի ունեցածը նույնպես բոլորին լավ հայտնի է։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, այսինքն՝ քվեարկության հիմնական օրը, փորձ արվեց Մոսկվայի վրա զանգվածային հարված հասցնել։ Առաջին հերթին, Մոսկվայի գոտի է մտել ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք։ Եվ երկրորդ՝ հարվածներ են հասցվել ընտրատեղամասերին։ Մի վայրում մեկը գտնվում էր դպրոցում։ Դպրոցը գործնականում ավերվել է», – ասել է Պուտինը (մեջբերել է ՏԱՍՍ-ը)։
Հիմա Կիևը պետք է «զգա պտասխանը», – զգուշացրել է Պուտինը և հավելել. «Եվ հասկանա, որ ոչ մի սադրիչ գործողություն, ոչ մի իրավիճակի սրում չի հանգեցնի նրանց ցանկալի արդյունքի։ Դրանք միայն կվատթարացնեն իրավիճակը նրանց համար»։